.jpg)
Ա. Մալաշենկո. Ռուսաստանը հոգնել է Բաշար ալ-Ասադից
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչների հետ բանակցելու համար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին ժամանել են Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է «Известия» պարբերականը:
Ռուսաստանը նախաձեռնում է սիրիական հակամարտությունը «մեռած կետից» շարժելու ուղղությամբ այս տարվա իր դիվանագիտական վերջին ջանքը:
Բանակցությունների գլխավոր թեման, հավանաբար, լինելու է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի ներկայացրած նոր նախաձեռնությունը` ուղղված սիրիական ճգնաժամի լուծմանը:
Նշենք, որ ավելի վաղ Լահդար Բրահիմին բանակցություններ է վարել Բաշար ալ-Ասադի հետ:
«Ռուսաստանը հոգնել է Ասադից: Արդեն ակնհայտ է, որ նա մեզ փակուղի է մտցրել: Սիրիայի առաջնորդն անսահման խոստումներ է տվել հենց նույն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, որ նա իրեն այլ կերպ կդրսևորի, և որ նա կգտնի որևէ փոխզիջում, և նա այդքան դաժան չի գործի: Սակայն, փաստորեն, եթե խոսենք պարզ լեզվով, խաբել է Ռուսաստանին»,- նշել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտնորհրդի անդամ, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լադհար Բրահիմին հայտարարել է, որ Դամասկոսում բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, սակայն նա չի մանրամասնել` հաջողվել է արդյոք սիրիական հակամարտության կարգավորման ոլորտում առաջխաղացման հասնել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել որ, որ մոտակա օրերս Լադհար Բրահիմիին սպասում են Մոսկվայում: Սա կլինի նրա առաջին այցը` որպես Սիրիայի հատուկ պատվիրակ: