.jpg)
Սենոր Հասրաթյան. Մահվան ելքով միջադեպերի թիվը նվազել է
ԼՂՀ պաշտպանական բանակում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների շուրջ Aysor.am-ը զրուցեց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանի հետ:
«Առաջին ու ամենակարևոր խնդիրը, որը պաշտպանության բանակը լուծեց, խաղաղության պահպանումն է, դա մեր ամենից կարևոր ձեռքբերումն է: Ձեռքբերումներ ենք ունեցել առաջնային գծում իրականացվող աշխատանքների հարցում, մարտական պատրաստակամության, հրամանատարական և օպերատիվ պատրաստության, սպառազինության գծով:
Մի շարք խնդիրներ են լուծվել թիկունքային ապահովման առումով: Նպատակային աշխատանք է իրականացվել անձնակազմի բարոյա-հոգեբանական դաստիարակության ուղղությամբ, ինչի արդյունքում ընթացիկ տարում բանակում կրճատվել են մահվան ելքով դեպքերը: Եթե Պաշտպանության բանակում նախորդ տարի տեղի է ունեցել մահվան ելքով 26, ապա այս տարի 19 կորուստ: Ընդ որում՝ այդ կորուստների մեծ մասը հիվանդության կամ դժբախտ պատահարների արդյունք են:
Մեզ համար մեծ իրադարձություն էր Պաշտպանության բանակի կողմից Հայրենական մեծ պատերազմի 67-րդ, Շուշիի ազատագրման և ՊԲ կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ անցկացված զորահանդեսը:
Շատ կարևոր էր ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժությունը, որն ավարտվեց մարտական հրաձգությամբ»,- ասաց Սենոր Հասրաթյանը: