Մեր սերնդի «վերջին հերոսը» այսօր կդառնար 41 տարեկան (Տեսանյութ)
27/12/2012 18:01

Մեր սերնդի «վերջին հերոսը» այսօր կդառնար 41 տարեկան (Տեսանյութ)

«Դու կանգնում ես խճողված փողոցի անկյունում և պատկերացնում, որ դու այստեղ չես, որ դու չկաս ընդհանրապես: Մարդիկ քայլում են, մեքենաները ազդանշան են տալիս, բացվում են խանութների դռները, փոխվում են կանգառում կանգնած մարդիկ… Ըստ էության, աշխարհը շարունակում է ապրել նույնիսկ առանց քեզ: Այս գիատկցումը ցավոտ է, բայց կարևոր…»

Այսօր մեր սերնդի «վերջին հերոսը»` դերասան և ռեժիսոր Սերգեյ Բոդրովը կդառնար 41 տարեկան: Բոդրովի ամենահայտնի դերասանական աշխատանքներն Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» և «Եղբայր-2» ֆիլմերն են: Պատմում են, որ Բոդրովի որդու ծնունդից առաջ մի անգամ նա և կինը քննարկում են, թե ինչպես են անվանելու տղային: Երկար փնտրտուքներից հետո ամուսիններն այդպես էլ չեն գտնում հարմար տարբերակ: Զրույցին միջամտում է Բոդրովի դուստրն ու ասում` «ի՞նչ եք երկար մտածում, իմ եղբորը «Եղբայր-2» կանվանենք»:

Դերասանի հաջողությամբ Բադրովը չի սահմանափակվում: Որպես ռեժիսոր՝ նրա ամենահաջողված աշխատանքը «Քույրեր» ֆիլմն է:
2002 թ.-ի աշնանը Բոդրովը նկարահանումների է մեկնում Հյուսիսային Օսեթիա: Լեռներում նկարահանումների ժամանակ խումբը մնում է ձնահոսքի տակ: Սեպտեմբերի 23-ին ռուսաստանյան բոլոր լրատվամիջողներով հաղորդագրություն է տարածվում.

«Հյուսիսային Օսեթիայում` ձնահոսքի հետևանքով առաջացած աղետի գոտում, գտնվել են Սերգեյ Բոդրովի խմբի 9 անդամներ:
Նրանց առողջությունը վտանգի տակ չէ: Սակայն անհայտ է նկարահանման խմբի մյուս 104 անդամների ճակատագիրը: Ռեժիսոր Սերգեյ Բոդրովի ճակատագիրը նույնպես անհայտ է»:

Բոդրովի դին չի հայտնաբերվել մինչ այսօր: 

Մեր սերնդի «վերջին հերոսը» այսօր կդառնար 41 տարեկան (Տեսանյութ)