.jpg)
Սերժ Սարգսյանը փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ
Քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացրել է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:
Նշենք, որ նախօրեին ԿԸՀ փաստաթղթեր էին ներկայացրել նախագահի ևս երեք թեկնածու` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցական Մհեր Հայրապետյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը: