.jpg)
Վարչապետի շնորհավորանքները` կառավարության վերջին նիստին
Այսօր կառավարության այս տարվա վերջին նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին շնորհակալություն հայտնեց 2012թ.-ի համատեղ աշխատանքի համար:
«Ծանր տարի էր, լարված աշխատանք էր, բայց արդյունքները, որոնք այսօր արձանագրում ենք, վկայում են, որ մենք մեր նպատակներին հասել ենք և՛ քաղաքական դաշտում` անցկացնելով խորհրդարանի ընտրություններ, և՛ տնտեսական ոլորտում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ կառավարության առջև դրված ցուցանիշները, որ ստացել ենք որպես հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, բոլորը կատարվել է:
Տիգրան Սարգսյանը բոլորին շնորհավորեց Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, ցանկացավ, որ 2013 թվականն ավելի հաջող տարի լինի: