Նախագահի թեկնածու. Շնորհակալություններ` ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին
27/12/2012 13:14

Նախագահի թեկնածու. Շնորհակալություններ` ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ  Լևոն Տեր-Պետրոսյանին` չառաջադրվելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էպոսագետը` Տեր-Պետրոսյանի քայլը որակելով իմաստուն:

«Ռոբերտ Սեդրակովիչին ևս շնորհակալ եմ, որ չառաջադրվեց և իմ քարոզարշավի ընթացքում արհեստական խոչընդոտներ չստեղծեց»,- ասաց նախագահի թեկնածուն` ընդգծելով, որ հաղթանակից հետո իր համար մեծ պատիվ կլինի աշխատել  նշյալ անձանց  հետ: Վ.Սեդրակյանը հիշեցրեց իր մտադրության մասին, որ նախագահ ընտրվելուց հետո պատրաստվում է ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին իրեն խորհրդականներ նշանակել: Ինչ վերաբերում է գործող նախագահին, ապա Վ.Սեդրակյանը մտադիր է նրան ավագ խորհրդատու նշանակել:

Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին շնորհակալություն չի հայտնում, Վ.Սեդրակյանը նկատեց, թե նրան շնորհակալություն հայտնելու իմաստ չի տեսնում, քանի որ քաղաքականության մեջ իրեն հետաքրքրում են միայն  նշյալ երեք մարդիկ: 

Նախորդող հրապարակում`

Թեկնածու. Ես մրցակիցներ չունեմ, 81 տոկոսը հենց այն թիվն է, որ ինձ կբավարարի

Նախագահի թեկնածու. Շնորհակալություններ` ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին