.jpg)
Տղամարդը մերկացել է կենդանաբանական այգում
Կալինինգրադում երիտասարդ տղամարդը ներխուժել է այգի և ամբողջությամբ մերկացել վագրերի վանդակի առաջ: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Դեպքի վայր ժամանած անվտանգության աշխատակիցները արձանագրել են, որ տղամարդը եղել է սթափ վիճակում:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 18:00-ին. երիտասարդն աղերսել է, որ իրեն թույլ տան մուտք գործել կենդանաբանական այգի, քանի որ նրան այնտեղ սպասում են շատ «կարևոր գործով»: Նրան արգելել են, քանի որ այդ ժամին այգին արդեն փակ է եղել այցելուների համար:
Երիտասարդը, մեկնաբանելով իր արարքը, կատակել է, թե «երիտասարդ հասակում ո՞վ հիմարություն չի արել: Կարևորը, որ զոհեր կամ վնասներ չկան»: