Աբիդալ. Հիմա արդեն ինձ լավ եմ զգում
29/12/2012 15:28

Աբիդալ. Հիմա արդեն ինձ լավ եմ զգում

«Բարսելոնի» պաշտպան Էրիկ Աբիդալը, ով 8 ամիս առաջ լյարդի փոխպատվաստման է ենթարկվել, խոստովանել է, որ նույնիսկ ամենածանր պահերին չի մտածել պրոֆեսիոնալ մակարդակով ելույթների դադարեցման մասին:

«Հիմա արդեն ինձ լավ եմ զգում,- Աբիդալի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:- 8 ամիս առաջ ես վիրահատվեցի և որոշեցի չհանձնվել, այլ պայքարել մինչև վերջ: Եղել են ծանր ժամանակներ, բայց երբեք չեմ մտածել կարիերան ավարտելու մասին: Ես ու Վիլանովան սարսափելի երևույթի ենք հանդիպել, որոնց մասին չեմ ուզում խոսել, սակայն մարզիչը գիտի, թե ես ինչի մասին եմ խոսում»:

Աբիդալ. Հիմա արդեն ինձ լավ եմ զգում