.jpg)
Հայտնի է նախագահի 8-րդ թեկնածուի անունը
ԿԸՀ-ն ընդունել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերը:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի թեկնածուն:
Ակնկալվող ձայների, ռազմավարությաան և ընտրութունների մասին Մելիքյանը խոստացավ խոսել հունվարի չորսից հետո:
Հարցին՝ ո՞ւմ է մրցակից համարում, Արման Մելիքյանն ասաց. «Բոլորին դաշնակից եմ համարում»:
Նշենք, որ արդեն առաջադրվել են նաև ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Անդրիաս Ղուկասյանը և Պավլիկ Սարգսյանի: