.jpg)
2012-ը գիտելիքի վերաարժևորման տարի էր. Շնորհավորում է ԿԳ նախարարը
Ամանորի կապակցությամբ, ամփոփելով անցնող տարին կրթության և գիտության ոլորտում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել մանկավարժներին, դասախոսներին, գիտաշխատողներին ու բոլոր բոլորին:
«Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2012 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների ու նոր նախաձեռնությունների տարի: Հիմք դրվեց գիտելիքի վերաարժևորման և կրթության որակի նկատմամբ հասարակական պահանջի:
Ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը լինի ոլորտում արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք: Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում»: