.jpg)
Այրվել է Վեդի երթուղին սպասարկող միկրոավտոբուսը
Այսօր, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Երևան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում այրվում է «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին: Այրվել է Երևան-Վեդի երթուղին իրականացնող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ, տուժածներ չկան: