Հայաստանը ընտրության առջև. Մակարյանն ամփոփում է տարին
29/12/2012 16:02

Հայաստանը ընտրության առջև. Մակարյանն ամփոփում է տարին

Այժմ Հայաստանը ներգրավված է երկու բանակցություններում, նախ Եվրամիության հետ վարում է Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման բանակցություններ` փուլ առ փուլ, նաև բանակցություններ են ընթանում Մաքսային միություն «ԵվրԱզԵսի» հետ կքնելու ուղղությամբ: Վերջին շրջաններում միջազգային փորձագետների կողմից տեսակետներ են հնչում, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի` կա՛մ ԵՄ, կա՛մ «ԵվրԱզԵս»:

Հայաստանի տնտեսական ուղղվածության հետագա ճակատագրի վերաբերյալ Aysor.am-ը զրույցեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

Նա նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում է Արևելյան գործընկերության և Հարևան Եվրոպա ծրագրերի շրջանակներում, որտեղ 6 պետություններ են ընտրված Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Բանակցություններն ակնկալում են մի քանի կատեգորիաներ, աշխատուժի տեղաշարժման և նրա ներքո ցիլկուլյար միգրացիայի խնդիրները` հեշտացված վիզային ռեժիմի պայմաններում, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և այլն:

«ԵՄ-ի հետ բանակցությունները և կնքված փաստաթղթերը բացարձակապես չեն խանգարի Հայաստանին Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների հետ մյուս բանակցությունները վարելու համար` այդ թվում նաև մաքսային միության»,- ասաց նա, սակայն նկատեց, որ Մաքսային միության ստեղծումը, մինչև ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելը, կխանգարի ԵՄ-ի հետ բանակցություններին:

Նա նաև հիշեցրեց, որ դեռևս 90-ականներից Ռուսաստանի առաջարկով արդեն շրջանառվում էին միասնական առևտրի, մաքսային միության, միացյալ դրամի գաղափարները:

Գ. Մակարյանի խոսքով, Ռուսաստանը, Ռազախստանը և Բելառուսն արդեն ունեն միացյալ մաքսային միության համաձայնագիր, այդ երեք երկներից երկուսը ԵՄ-ի Արևելյան գործընկերության կողմ չեն՝ ՌԴ-ն և Ղազախստանը, իսկ Բելառուսը մտնում է: Այս երկրին զգուշացրել են, որ մինչև Մաքսային միության հետ խնդիրները չկարգավորվի, ԵՄ-ի հետ բանակցությունները չեն շարունակի:

Նույն տարբերակով, ըստ նրա, կարող է խնդիրներ առաջնալ Հայաստան-ԵՄ հարաբերություներում, եթե Հայաստանը շտապի. «Հայաստանը պետք է զգույշ լինի և ծայարհեղ դեպքում «ԵվրԱզԵսի» հետ ստորագրի ժամակավոր Մաքսային միության համաձայանգիր, որեպսզի ԵՄ-ի հետ հակասություններ չլինեն»:

Գ. Մակարյանն այն կարծիքին է նաև, որ Հայաստանը պետք է ԱՊՀ երկրների հետ շարունակի առևտուր անել, քանի որ նախ ունի միատեսակ խնդիրներ, կա նաև անմրցունակ ապրանքները իրացնելու խնդիր: Առևտրի համաձայնագիրը անհրաժեշտ է Հայաստանին որոշ ժամանակ, մինչև եվրոպական մշակույթին տիրապետելը, սակայն Հայաստանի հեռահար նպատակը պետք է լինի Եվրամիությունը:

«Հայաստանը պետք է մանյովրելու ձև գտնի, քանի որ ԵՄ-ն կարող է Հայաստանին չհասկանալ: Բելառուսի պարագայում ԵՄ-ն արդեն սանկցիաներ է կիրառում, իսկ Հայաստանին առաջարկվում է` կամ Եվրոպա, կամ Եվրասիա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստը խնդրի առնչությամբ ասել էր. «Կգա պահը, որ Հայաստանը պետք է որոշի իր գերակայությունները: Հայաստանի անդամագրումը Բելառուս-Ղազախստան-Ռուսաստան մաքսային միությանը անհնար է` Եվրամիության հետ համագործակցության շրջանակներում»: