«Մատաղիսի» դատավճիռը բացառիկ է, բայց ընդհանուր պատկերը չի փոխում
29/12/2012 15:56

«Մատաղիսի» դատավճիռը բացառիկ է, բայց ընդհանուր պատկերը չի փոխում

Հայաստանի Փաստաբանների պալատի 3 փաստաբաններ ՓՊ նախագահի կողմից արժանացել են պարգևների. Նրանցից 2-ը` Հայկ Ալումյանը և Ստեփան Ոսկանյանը տարիներ շարունակ իրականացրել են «Մատաղիսի» գործով մեղադրվող անձանց պաշտպանությունը:

Այդ գործով պաշտպանությունն իրականացնելիս ցուցաբերած սկզբունքայնության և հետևողականության, մասնագիտական բացառիկ կարողությունների համար արժանացել են խրախուսման: Մասնավորապես, փաստաբան Հայկ Ալումյանին հատկացվել է 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ Ստեփան Ոսկանյանին՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

Հ. Ալումյանի խոսքով, այս գործով կայացրած դատավճիռը բացառիկ է, սակայն այն չի կարող փոխել դատական համակարգի ընդհանուր պատկերը:
 «ՀՀ արդարադատության ոլորտում լուրջ առաջընթացի մասին խոսելը վաղ է, որովհետև դեռևս չի ակրելի ասել, որ դատական համակարգը անկախ է դատախազության կարծիքից: «Մատաղիսի» գործով կայացրած դատավճիռը, իհարկե, հույս տվեց փաստաբանական ողջ համայնքին, որ մեր երկրում հնարավոր են փոփոխություններ, սակայն այդ մեր որոշումը ողջ համակարգի վրա տարածել չի կարելի»,-ասաց նա: 

Նախորդող հրապարակումներ`  Մատաղիսի գործ. Մեղադրող կողմը փոխել է մեդադրանքը

«Մատաղիսի» գործով փաստաբանները դրամական խրախուսման են արժանացել

 



 

«Մատաղիսի» դատավճիռը բացառիկ է, բայց ընդհանուր պատկերը չի փոխում