Հովհաննես Մարգարյանին Ձմեռ պապը մեքենա է բերել, որը կարելի էր վարել
29/12/2012 12:10

Հովհաննես Մարգարյանին Ձմեռ պապը մեքենա է բերել, որը կարելի էր վարել

Կան երեխաներ, որոնք Ձմեռ պապի գալուն չեն սպասում, բայց նվերներ միշտ ստանում են: ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով` ինքը Ձմեռ պապին ո'չ նամակ է գրել, ո'չ էլ սպասել, բայց ակակնկալ նվերներ միշտ ստացել է:

«Ձմեռ պապի գոյությանը մինչև 5 տարեկանն եմ հավատացել:  Հիշում եմ` ավագ խմբում էի, երբ Նոր տարվա հանդեսի օրը զգացի, որ մեր դաստիարակչուհին է հագել Ձմեռ պապի շորերը: Դրանից հետո էլ չեմ հավատում նրա գոյությանը:

Նամակներ չեմ գրել, բայց միշտ անակնկալ նվերներ ստացել եմ: Նրանից ստացած ամենահաճելի նվերը 4 տարեկանում էր. փոքրիկ մեքենա էր, որը կարելի էր վարել»,- ասաց նա
 

Հովհաննես Մարգարյանին Ձմեռ պապը մեքենա է բերել, որը կարելի էր վարել