.jpg)
Հնդկաստանում մահացել է խմբակային բռնաբարության ենթարկված ուսանողուհին
Սինգագապուրի հիվանդանոցում մահացել է հնդիկ ուսանողուհին, ում խմբակային բռնաբարությունը դժգոհությունների ալիք է բարձրացրել Հնդկաստանում:
rosbalt.ru-ի փոխանցմամբ` 23-ամյա ուսանողուհին ընկերոջ հետ դուրս է եկել կինոթատրոնից և նստել է ավտոբուս, որտեղ գտնվել են 6 հարբած տղամարդիկ:
Նրանք հարձակվել և բռնաբարել են ուսանողուհուն, այնուհետև դուրս նետել ավտոբուսից:
Հնդկաստանում այդ միջադեպը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել, իսկ հասարակությունը պահանջում է մահապատժի ենթարկել հանցագործներին: