.jpg)
Բնապահպանական տարին` ամփոփ
2012 թ.-ին բնապահպանությունը, ինչպես մյուս ոլորտները, առանձնացան դրական ու բացասական կողմերով, թեև ոլորտի բացթողումների մասով տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ բնապահանության նախարար Արամ Հարությունյանը հիշատակեց միայն «Սևան բացթողնված մանրաձուկը», սակայն «Հանուն կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանի բնորոշմամբ՝ որպես ոլորտի բացթողում՝ առաջին տեղում հանքարդյուանբերության խնդիրն է:
Նա բնապահպանության ոլորտի վիճակը գնահատեց ոչ բարվոք, իսկ հատկապես հանքարդյունաբերությունը անտեսելով էկոհամակարգերի, գյուղնշանակության հողերի, բնակավայրերի շահերը` քանդելով զարգանում է:
Բնապահպանի համար կարևոր է հանքարդյուանբերության այդպիսի զարգացումը կանխելը:
Կարինե Դանիելյանը նաև նշեց, որ 2012 թ.-ին խնդիրները շարունակվել են անտառտարածկ տարածքների ոլորտում, իսկ քաղաքաշինությունը նաև զարգանում է կանաչ տարածքների հաշվին:
Որպես տարվա խնդիր՝ էկոլոգը հիշատակեց Սևանից 320 խմ ջուր բաց թողնելու փաստը, երբ Արարատյան դաշտավայրի հողատարածքների ոռոգման նպատակով լճից մեծաքանակ ջուր բաց թողնվեց:
Նա ջուր բաց թողնելու մի քանի վարկածներ առաջ քաշեց, ըստ մի վարկածի, Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ վաղ գարնանը զգուշացրել էր, որ սելավներ կլինեն և ջրամբարների ջուրը բաց էին թողել, որ ջրամբարների պատվարները չվնասվեն, սակայն ոռոգման սեզոնին ջուր չկար, քանի որ ակնկալված սելավները քիչ էին:
Հաջորդ վարկածը, «Հազարմյակի մարտահրավերներ» ծրագրով ոռոգման համակարգի բարելավման նպատակով հին պոմպերի փոփոխումն էր նորերով, նախկին պոմպերը քիչ թե շատ աշխատող պոմպեր էին, իսկ տեղադրված նորերը չէին աշխատել և չէին կարողացել ջուր մատակարարել: Պարտադրված են եղել Սևանից ջուր բաց թողնել:
Նշենք նաև, որ բացի երկու վարկածներից, շրջանառվում էր նաև, Սևանա լճի մակարդակը չբարձրացնելու հանգամանքը, քանի որ ջուրը բարձրանալով խանագրում է և ինֆրակառուցվածքներին, և ափամերձ թանկարժեք շենք-շինություններին:
Որպես նվաճում՝ Կարինե Դանիելյանը նշեց Թռչկանի ջրվեժի պահպանումը և անձնագրավորումը, նաև Մաշտոցի պուրակի պահպանումը:
Ըստ նրա՝ հաճախ է լինում, որ բնապահպանության այս կամ այն խնդիրը լուծելու համար պարզապես պետք է օրենքի տառը պահել, ընդհամենը:
Կարինե Դանիելյանը նաև հիշատակեց Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության հարցը, նա գոհ էր, որ տնօրեն չէր նշանակվել Գաբրիել Պողոսյանը, թեև ժամանակվոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Հովակիմյանը, սակայն էկոլոգի բնորոշմամբ, դա ժամանակավոր է, ճիշտ է նոր ընտրությունները և մասնագետ տնօրենի ընտրությունը:
Նա նշեց, որ մի շարք հարցեր կան ոլորտում, որոնց համար ցանկալի չէ դիմել միջազգային կառույցներին, քանի որ տուժում է Հայաստանի Հանրապետության վարկանիշը, թեև Շիկահողի արգելոցի դեպքում, երբ ցանկանում էին ճանապարհը անցկացնել արգելոցով` դիմել են, երբեմն այլ ելք չի լինում, բացի միջազգային կառույցներին դիմելը. «Լավ է, որ արգելոցի տնօրենի հարցը երկրի ներսում լուծվեց»:
«Փոքրիկ քայլիկներ ենք անում ոլորտում, բնապահպանության բալանաս դրական չէ, բայց դրական շարժում կա, դա էլ լավ է»,- շեշտեց Կարինե Դանիելյանը: