Լիլիթ Գալստյանի երազանքը Ձմեռ պապը հասուն տարիքում է կատարել
29/12/2012 12:19

Լիլիթ Գալստյանի երազանքը Ձմեռ պապը հասուն տարիքում է կատարել

ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, թեև Ձմեռ պապիին վաղուց չի հավատում, բայց ընդհանրապես նրան հավատալը կարևոր արժեք է համարում:

«Ձմեռ պապը խորհուրդ է լավ բանի սպասումի, հեքիաթի, հեռանկար է, որը անկախ տարիքից ու ժամանակից պետք է մարդուն ուղեկցի: Նույնիսկ, երբ  հասկացել եմ, որ Ձմեռ պապ չկա, ցույց եմ տվել, որ կա, որ դիմացինները ուրախախան, որ իրենց պատճառած ուրախությունը ինձ ուրախություն է պատճառում»,- ասաց նա:

Լ. Գալստյանը Ձմեռ պապին նամակներ չի գրել, սակայն պապը նրա երազանքը չի մոռացել, և կատարել է հասուն տարիքում:

«Հիշում եմ, մեր հարևանի տանը, որը շատ լավ մտավորական ընտանիք էր, շատ շքեղ գրադարան և հին գրականություն ունեին, և իմ տարիքի համար նկարազարդ գրքեր, ոչ մոդեռն գունավորումով: Ուզում էի այդպիսի գրքեր ունենալ: Ես, իհարկե, գրքեր ունեցա, բայց ոչ դրանից, ու շատ տարիներ անց, երբ մեր հարևանների տանը արդեն նրանց նոր ժառանգներն էին ապրում, այդ գրքերը միջանցքում էին դրել, ես այդտեղից վեց գիրք վերցրեցի»,- ասաց նա:
 

Լիլիթ Գալստյանի երազանքը Ձմեռ պապը հասուն տարիքում է կատարել