Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
29/12/2012 12:14

Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ ժամը 10.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են