Նախագահի 7-րդ թեկնածուն առաջադրվեց. Նա անկուսակցական Պավլիկ Սարգսյանն է
29/12/2012 13:37

Նախագահի 7-րդ թեկնածուն առաջադրվեց. Նա անկուսակցական Պավլիկ Սարգսյանն է

ԿԸՀ-ն քիչ առաջ ընդունել է  ինքնաառաջադրված թեկնածու, անկուսակցական Պավլիկ Սարգսյանի փաստաթղթերը: Այս մասին գրում է «Փաստինֆո» կայքը:

Այսպիսով` ԿԸՀ-ն դեկտեմբերի 25-ից ի վեր արդեն ստացել է թեկնածուների առաջադրման 7 հայտ:

Նախորդ երեք օրերին առաջադրվել էին ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող` էպոսագետ, 1967թ.-ին ծնված Վարդան Սեդրակյանը և 1970թ.-ին ծնված Մհեր Հայրապետյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ, 1970թ.-ին ծնված Անդրիաս Ղուկասյանը: 

Հիշեցնենք, որ Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: 

Նախագահի 7-րդ թեկնածուն առաջադրվեց. Նա անկուսակցական Պավլիկ Սարգսյանն է