.jpg)
Սիրիան չպետք է դառնա 2-րդ Սոմալին
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին հայտարարել է, որ սիրիական խնդրի քաղաքական լուծման այլընտրանք կարող է լինել երկրի սոմալիացումը:
«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ, Բրահիմին նշել է, որ Սիրիայում պետք է գոյություն ունենա կայուն քաղաքական գործընթաց:
Նրա խոսքերով, այդպիսի գործընթացի այլընտրանքը Սիրիայի սոմալիացումն է և դրա հետևանքները հեշտ է պատկերացնել: