.jpg)
Սիրիայում ռուսական հատուկջոկատայիններ չկան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ ի տարբերություն այլ երկրների, Սիրիա հարձակողական տիպի զենքեր չի առաքում, որոնք կարող են օգտագործվել քաղաքացիական պատերազմի ընթացքում:
«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ իրենք հատուկջոկատայիններ չունեն Սիրիայում, հարակից տարածաշրջանում և Սիրիայի հարևան երկրներում:
Այդ մասին Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիիի հետ համատեղ մամուլի ասուլիսում: