.jpg)
«Վահագնի անունը կա համաներման ցուցակում, այդ պատճառով էլ այն չեն ստորագրել»
Վերջին օրերին տեղեկություն տարածվեց, որ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը կարող է համաներմամբ ազատ արձակվել: Aysor.am-ը կապի մեջ է Չախալյանի փաստաբանի և հարազատների հետ: Փաստաբան Ստեփան Ոսկանյանի խոսքով՝ ազատ արձակման պաշտոնական հայտարարություն՝ որպես այդպիսին, դեռ չկա.
«Մի բան հաստատ է, համաներման ցուցակում Չախալյանի անունը գրված է: Հենց այս պատճառով էլ նախագահն այն չի ստորագրել»,- ասաց Ոսկանյանը:
Չախալյանի եղբայր` Արմեն Չախալյանը, պատմում է, որ Վահագնի հետ ամեն օր խոսում են, նրա տրամադրությունը շատ լավ է, առողջական վիճակը` նույնպես.
«Բոլորիս մոտ սպասողական վիճակ է: Խորհրդարանն իր երկրորդ նիստում 91 կողմ ձայնով արդեն հաստատեց համաներման նախագիծը: Եթե մեկ շաբաթվա ընթացքում նախագահը չստորագրեց այն, դա անելու պարտավորությունը կանցնի վարչապետ Իվանիշվիլիին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Չախալյանն ու ավելացրեց, որ մինչև Վահագն իրենց հետ տանը չլինի` մինչև վերջ չեն հավատա համաներմանը: