Վարդան Սեդրակյանը հիմա էլ հավատում է Ձմեռ պապի գոյությանը
29/12/2012 11:34

Վարդան Սեդրակյանը հիմա էլ հավատում է Ձմեռ պապի գոյությանը

Ձմեռ պապը ձմռան գլխավոր հրաշագործն է, որի գալուն սրտի թրթիռով սպասում են աշխարհի բոլոր մանուկները: Շատ մեծերի համար Ձմեռ պապը վաղուց փակված թեմա է համարվում: Սակայն ՀՀ նախագահի թեկնածու, անկուսակցական Վարդան Սեդրակյանի խոսքով` Ձմեռ պապ գոյություն ունի, իսկ նրան չհավատալը մեղք է:

«Պատանեկության, երիտասարդության տարիներին, հիմա էլ չի եղել մի տարի, որ չհավատամ նրա գոյությանը, որովհետև չհավատալ Ձմեռ պապուն, նշանակում է` չհավատալ Աստծու գոյությանը»,- ասաց նա:

Նրա խոսքով, թեև նամակներ Ձմեռ պապին գրել է միայն ցածր դասարաններում, սակայն հիմա էլ նրա գոյությանը չհավատալու ոչ մի պատճառ չունի:

«Ձմեռ պապը միշտ շատ ուշադիր կարդացել է իմ նամակները, և ես նրան չհավատալու պատճառ չունեմ»,- ասաց թեկնածուն:

 

Վարդան Սեդրակյանը հիմա էլ հավատում է Ձմեռ պապի գոյությանը