.jpg)
Օդանավն անսարքության պատճառով վերադարձել էր
Սոչիից Երևան թռչող ուղերթի «Բոինգ-737» ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։
Ա1+-ի փոխանցմամբ՝ անսարքությունն հայտնաբերվել է առավոտյան՝ 7.20-ին օդանավի խցիկում՝ թռիչքից անմիջապես հետո՝ 5 րոպե անց։ Անսարքությունը վերացվել է։
Նախատեսված 8.30-ի փոխարեն ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 12.17-ին։ Հայտնում է «Զվարթնոցի» կայքը։
Թռիչքն իրականացնում է «Դոն-Ավիա» ընկերությունը։