.jpg)
Ամերիկյան անօդաչու սարք է գտնվել Ֆիլիպպիններում
Ֆիլիպնների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում հայտնաբերել են ամերիկայն արտադրության անօդաչու թռչող սարք: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Ըստ Հարավային Լոսոնի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալի` ամերկյան անօդաչու սարքը հայտնաբերվել է կիրակի օրը Տիկաո կղզու ափերի մոտ: Անօդաչու թռչող սարքը գտել են տեղի ձկնորսները, ովքեր սարքը ռումբի տեղ են դրել:
Ֆիլիպպինյան ռազմածովային ուժերը տեղեկություններ չունեն, թե երբ է սարքը վթարի ենթարկվել կղզու ափերի մոտ և ինչ խնդիր է իրականացնել: