.jpg)
07/01/2013 17:00
Կոլումբիայում ձերբակալվել է ամենահետախուզվող նարկոբարոնը
Կոլումբիական Ռեստրեպո քաղաքում ձերբակալվել է ամենահետախուզվող նարկոբարոն Վիլսոն Կայսեդոն` Գանդին կամ Ծերուկը:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ` Նորտե-դե-Վալյե թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորման ղեկավարի ձերբակալման գործողությանը մասնակցել են հատուկ ծառայությունները և դատախազությունը:
Նշվում է, որ խմբավորումը 1990-2004 թթ.-ին ԱՄՆ է առաքել 500 տոննա կոկային, որի արժեքը կազմել է 10 միլիարդ դոլար: