Իտալական նորաձևության տան կորած հետնորդը չի գտնվել
07/01/2013 17:12

Իտալական նորաձևության տան կորած հետնորդը չի գտնվել

Վենեսուելայի իշխանությունները շարունակում են թեթևմոտորային զբոսաշրջային ինքնաթիռի որոնումները: Ուրբաթ օրը ինքնաթիռը դուրս էր եկել Լոս-Ռոկես արշիպելագից և ուղևորվել Կարակաս, որտեղ էլ այն ենթադրաբար կորել է: Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռում եղել են Իտալիայի չորս քաղաքացիենր և երկու վենեսուելացի օդաչուներ:

Որոնումներում ներգրավված են 400 մարդ`  ներառյալ 29 ջրասուզակ: Հավանական վթարի վայրի տարածքը 1.3 հազար քառակուսի մղոն է:

Ինչպես արդեն հաղորդվել է, ինքնաթիռում գտնվել են Missoni նորաձևության տան սեփականատիրոջ որդին, նրա կինը և ընկերները: Լոս-Ռոկեսից ավիաչվերթները համարվում են ամենավտանգավորներից: 

Իտալական նորաձևության տան կորած հետնորդը չի գտնվել