ԿԸՀ-ը ընտրագրավը չմուծած թեկնածուներին հրավիրել է նիստի
07/01/2013 19:43

ԿԸՀ-ը ընտրագրավը չմուծած թեկնածուներին հրավիրել է նիստի

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուների գրանցման փաստաթղթերի քննարկման մասին հրավիրել է նիստ:

Քաղաքացիներ 

 

Տարոն Կոլյայի  Աբրահամյանին
Ռոբերտ  Էդուարդի Ահարոնյանին
Ռուբեն Լեվի Այվազյանին
Մհեր Արամայիսի Հայրապետյանին
Արամ Սերգեյի Հարությունյանին
Նարինե Հովհաննեսի Մկրտչյանին
Պավլիկ Վասպուրի Սարգսյանին
Ռոբերտ Յաշայի Սիմոնյանին

 

«2013թ. հունվարի 8-ին ժամը 12.00-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում քննարկվելու են  Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերը: Նիստը տեղի կունենա ՀՀ Կենտորնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գ. Քոչարի 21ա, հարկ 2, նիստերի դահլիճ»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարությունում:

Հանձնոժողովը թեկնծուներին կոչ է անում ներկայանալ անձը և(կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթերով:

 

ԿԸՀ-ը ընտրագրավը չմուծած թեկնածուներին հրավիրել է նիստի