Ժերար Դեպարդյեին առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը
07/01/2013 15:51

Ժերար Դեպարդյեին առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով հունվարի 3-ից  ՌԴ քաղաքացի է, Մորդովայի իշխանությունների կողմից ստացել է իրենց երկրի մշակույթի նախարար դառնալու առաջարկ: Այս մասին գրում է BBC-ին:

Ավելի վաղ նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով  հանձնել է ՌԴ քաղաքացու անձնագիր:

Պուտինի հետ հանդիպումից հետո նա մեկնել է Մորդովա, որտեղ նրան երգ ու պարով են ընդունել: Մորդովայի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ նրան առաջարկել են դառնալ երկրի մշակույթի նախարար, քանի որ այդ պաշտոնն այժմ թափուր է:

Նախագահ Վլադիմիր Վոլկովը խոստացել է Ժ.Դեպարդյեին բնակարան նվիրել Սարանկսում:

Դերասանը շնորհակալություն է հայտնել  առաջարկի համար, և նշել, որ ինքը «աշխարհի մշակույթի նախարար» է: Նա խոստացել է ընդունել Մորդովայի նախագահի առաջարկը, երբ  մանրամասն կծանոթանա երկրի կենսակերպին:
 

Ժերար Դեպարդյեին առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը