Կիմ Չեն Ինի ծննդյան առթիվ բոլոր երեխաներին բաժանվելու է 1 կգ կոնֆետ
07/01/2013 13:41

Կիմ Չեն Ինի ծննդյան առթիվ բոլոր երեխաներին բաժանվելու է 1 կգ կոնֆետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինի հրամանով`  իր ծննդյան օրվա առթիվ մինչև տասը տարեկան բոլոր երեխաներին երկրում կբաժանվի մեկ կգ կոնֆետ: Այս մասին հայտնում lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ` նա այսպես շարունակում է իր նախորդների ավանդույթը: Յուրաքանչյուր երեխային իր նվերը ժամանակին տեղ հասցնելու համար գործի կդրվի նաև ավիացիան:

Երկրի հեռավոր շրջաններում առաջնորդի այս քայլը հրճվանքի ալիք է բարձրացրել:

Քաղցր ավանդույթը հիմնադրել է Կիմ Չեն Ինին պապը` Կիմ Իր Սենը 1980 թ.:

Կիմ Չեն Ինի ծնունդը նշվում է հունվարի 8-ին, սակայն նրա ծննդյան կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ: Տարբեր աղբյուրների վկայմամբ`  նա ծնվել է 1982, 1983 կամ 1984 թ.:
 

Կիմ Չեն Ինի ծննդյան առթիվ բոլոր երեխաներին բաժանվելու է 1 կգ կոնֆետ