Քուվեյթ. Երկու տարի ազատազրկում՝  Twitter-ում  Էմիրին վիրավորելու համար
07/01/2013 18:41

Քուվեյթ. Երկու տարի ազատազրկում՝ Twitter-ում Էմիրին վիրավորելու համար

Քուվեյթի դատարանը բլոգերին Twitte-ի իր միկրոբլոգում երկրի Էմիրին վիրավորելու համար  դատապարտել է երկու տարվա ազատազրկման: Այս մասին գրում է BBC-ն:

Նախօրեին նման դատավճիռ է կայացվել նաև մեկ այլ ընդդիմության ակտիվիստի նկատմամբ: Եվս մի քանի ակտիվիստներ նմանատիպ մեղադրանքներով սպասում են իրենց դատավարությանը:

Մեկ այլ ակտիվիստ էլ, աղբյուրի փոխանցմամբ, դատարանի կողմից արդարացվել էր. նա էլ վիրավորել էր պետության ղեկավարին:
 

Քուվեյթ. Երկու տարի ազատազրկում՝ Twitter-ում Էմիրին վիրավորելու համար