.jpg)
07/01/2013 17:50
Հրդեհ Փարաքար գյուղում
Այսօր՝ ժամը 13.41-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շառլ Ազնավուր փողոցի թիվ 83 տանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.56-ին, մարվել` 14.01-ին: Այրվել է Ա. Միսակյանին պատկանող տան տանիքը` 2 քմ մակերեսով և տանիքում կուտակված փայտի թեփ` 2 խմ: