.jpg)
Ավտոճանապարհները շարունակում են փակ մնալ
Ժամը 17.30-ի դրությամբ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը, Ապարան-Արագած ճանապարհահատվածը, Արթիկ-Մանթաշ ճանապարհը, Երևան-Գյումրի ճանապարհի Լանջիկի հատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարությունից:
Հայաստանի որոշ շրջաններում` Սպիտակում, Աշոցքում, Նաիրիում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին շուրջօրյա իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: