Ռուսաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի
07/01/2013 19:28

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի

Ռուսաստանի Պերմ-Եկատերինբուրգ ավտոմայրուղու 64-րդ կմ-ին բախվել են Hyundai Accent և «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները: Բախումից հետո մեքենաներից մնացել են միայն մետաղի կտորներ: Այս մասին գրում է baltinfo.ru-ն:

Ավտովթարի հետևանքով զոհվել է 5 մարդ: Hyundai Accent-ի 55-ամյա վարորդը ևս զոհվել է: Պատահարից տուժել է երեք հոգի՝ 1963-ին ծնված մի կին և 12, 10 և 8 տարեկան երեխաներ: Նրանք այժմ գտնվում են Կունգուր քաղաքի հիվանդանոցում:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության Պերմի մարզի ճանապարհային ոստիկանությունից, նախնական տվյալների համաձայն, ավտովթարի մեղավորը Hyundai մեքենայի վարորդն էր:

Մայրուղու վրա նա փորձել է շրջանցել «ՄԱԶ» բեռնատարը, ինչի հետևանքով մեքենան հայտնվել է հանդիպակած գոտում՝ ճակատային մասով հարվածելով «ՎԱԶ»-ին: Բախման հետևանքով Hyundai-ին հայտնվել է բեռնատարի անիվների տակ և անցել է մեքենայի վրայով:

«Կուրգանի մարզի նորություններ» թերթի փոխանցմամբ՝ «ՎԱԶ-2110»-ի մեջ եղել է Մոսկվայում բնակվող Հայաստանի 7 քաղաքացի, որոնցից 4-ը տեղում մահացել են, այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Զոհվածների հարազատների և վիրավորների համար, ինչպես գրում է baltinfo.ru-ն, բացվել է Թեժ գիծ:
 

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի