Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
07/01/2013 10:52

Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հունվարի 7-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից:

Սելիմի լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Ապարան ճանապարհահատվածները:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ:
 

Բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են