.jpg)
Սերժ Թանկյանն ուրախ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի թեկնածու է
System of a down աշխարհահռչակ ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը, իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներին, իր ոգևորությունն է հայտնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրմամբ:
Այսպես Սերժ Թանկյանը գրել է.
«Հուսով եմ՝ լավ եք անցկանցում արձակուրդները:
Չափազանց խրախուսելի քայլ է, երբ տեսնում եմ Հայաստանի նախագահի թեկնածուի դերում Րաֆֆի Հովհաննիսյանի նման մարդուն, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարարին, ով խոսել է Թեղուտի անտառի և շրջակա միջավայրի պահպանման մասին: Բնապահպանական կայուն վիճակը և էկո պատասխանատվությունը համատեղելով` բոլորը կարող են պայքարել տնտեսական արդար առաջընթացի համար»: