.jpg)
ԱՄՆ-ն Իրանի հեռուստառադիոընկերության նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի
ԱՄՆ-ն Իրանի հեռուստառադիոընկերության նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի: Այդ մասին հաղորդում է իրանական «փրեսսթիվի.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոր օրինագիծ է ստորագրել, որը բացի տնտեսական պատժամիջոցներ կիրառելուց, նախատեսում է նաև Իրանի հեռուստառադիոընկերությանն ու նրա ղեկավար Էզաթոլլահ Զարղամիին ընդգրկել պատժամիջոցների ենթարկված անձանց և կազմակերպությունների «սև» ցուցակում: Բացի այդ, սառեցվում է հեռուստառադիոընկերության հաշիվները և արգելվում է այդ կազմակերպության հետ որևէ համագործակցություն:
Ըստ իրանական աղբյուրի՝ Արևմուտքի կողմից Իրանի հեռուստառադիոընկերության նկատմամբ պատժամիջոց կիրառելը խոսքի ազատության բացահայտ խախտում է, և դա կատարվում է իրանական ԶԼՄ-ներին լռեցնելու նպատակով:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանական 490 կազմակերպություն և 105 անձ՝ ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում