.jpg)
Երևանում շարունակվում են Ամանորի միջոցառումները
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքում անցկացվող միջոցառումների շրջանակում հունվարի 6-ի երեկոյան Ազատության հրապարակում համերգային ծրագրով նշվել է Սուրբ Ծննդյան տոնը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրենց ելույթներով ներկաներին ողջունել են ժողովրդական երգերի սիրված ու հայտնի կատարողները:
Համերգին մասնակցել են նաև ազգագրական երգի և պարի համույթներ: Տոնը նշելու շտապած հարյուրավոր երևանցիները, ինչպես նաև Հայաստանի մարզերից ու Սփյուռքից ժամանած ներկաներն իրենց գոհունակություն են հայտնել՝ ընդգծելով սերունդների դաստիարակության գործում ազգային երգի կարևորությունը:
Ամանորյա տոնական միջոցառումների շարքը կամփոփվի հունվարի 13-ին` Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգային մեծ ծրագրով: