.jpg)
Նախագահի թեկնածու Ա.Հարությունյանն իր ընտրագրավն արդեն մուծել է
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր արդեն մուծել է իր ընտրագրավ 8 մլն դրամը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց անձամբ նախագահի թեկնածու Ա. Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտրագրավի վճարման անդորրագիրն արդեն ներկայացրել է ԿԸՀ: Ա. Հարությունի հավաստմամբ` ինքը որևէ խնդիր չունի ԿԸՀ-ի հետ:
Հիշեցնենք, որ այսօր ԿԸՀ-ն նիստի էր հրավիրել նախագահի բոլոր այն 8 թեկնածուներին, ովքեր իրենց ներկայացրած փաստաթղթերում թերություն ունեին, այսինքն` չէին ներկայացրել ընտրագրավի անդորրագիրը:
Նախորդող հրապարակում`