.jpg)
Ֆուտզալի ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկելիք Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Հունվարի 16-ին թիմը կմեկնի Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ֆուտզալի ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «D» խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները:
Հունվարի 23-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի թիմի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի ընտրանու, հունվարի 26-ին` Ուելսի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերն զբաղեցրած թիմերը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: