.jpg)
Համացանցում հայտնվել է Ադրբեջանի իշխանությանը վարկաբեկող տեսանյութ
Այսօր համացանցում հայտնվել է առևանգված Ադրբեջանի պետանվտանգության մայոր, միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Մախիր Աբդուլաևի եղբայր Էլշատ Աբդուլաևի մասնակցությամբ մեկ ժամ տևողությամբ տեսանյութ, որում խոսվում է Մախիր Աբդուլաևի առևանգման մանրամասների, Ադրբեջանի պետական պաշտոնյաների շրջանում գործող հանցավոր խմբավորումների, երկրի ղեկավարության շրջանում կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տեսանյութում գաղտնի տեսախցիկով նկարահանված է Ռովշաննա անունով կնոջ հետ զրույցը, որի հետ Էլշատ Աբդուլաևը բանակցություններ է վարում փրկագնի դիմաց եղբոր ազատ արձակման վերաբերյալ:
Կինը պատմում է այն խմբավորումների գործունեության մասին, որոնք զբաղվում են մարդկանց առևանգմամբ:
Վերջինս խոսում է Հաջի Մամեդովի գործարար Առզու Կազմիմովի և նրա որդի Զաուրի, ինչպես նաև՝ ներքին գործերի նախկին փոխնախարար Զախիդա Ձյունմալիևի անունների հետ կապված դեպքերի մասին: