.jpg)
Ձնաբքի պատճառով փակվել է Բոսֆորի նեղուցը
Ձնաբքի պատճառով այսօր Թուրքիայում նավարկության համար փակվել է Բոսֆորի նեղուցը, որը միացնում է Սև և Միջերկրական ծովերը, չեղյալ են հայտարարվել բազմաթիվ չվերթներ:
Itar-tass.com-ի փոխանցմամբ` տեղումների պատճառով տեսանելիությունը այնքան է վատթարացել, որ նավարկությունը Բոսֆորում սկսել է վտանգ ներկայացնել:
Նշվում է, որ Դարդանելի նեղուցը, որը նույնպես միացնում է Սև և Միջերկրական ծովերը, բաց է նավարկության համար: