Բոստոնում օդանավ է հրդեհվել
08/01/2013 12:38

Բոստոնում օդանավ է հրդեհվել

Բոստոնի օդանավակայանում հրդեհվել է Boeing 787 Dreamliner օդանավը: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, քանի որ օդանավը դատարկ է եղել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Japan Airlines ավիաընկերությանը, որին պատկանում է ինքնաթիռը:

Ինքնաթիռը ժամանել էր Ճապոնիայից նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում:

Ինչպես հաղորդում է Boston.com-ը, հրդեհի պատճառները դեռևս ճշտվում են: ԱՄՆ անվտանգ փոխադրումների կոմիտեն դեպքի առիթով հետաքննություն է սկսել:
 

Բոստոնում օդանավ է հրդեհվել