.jpg)
Դամասկոսի պաղեստինցիները հակամարտող կողմերին կրակը դադարեցնելու կոչ են արել
Դամասկոսում պաղեստինցի փախստականների ներկայացուցիչները կոչով դիմել են հակամարտող կողմերին` խնդրելով կրակը դադարեցնել պաղեստինցիների ամենամեծ «Յարմուկ» ճամբարում:
Ինտերֆաքս գործակալության ունեցած տեղեկություններով` հունվարի 8-ին կառավարական զորքերի և զինված ապստամբների միջև ճամբարի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է հինգ պաղեստինցի:
Ճամբարի զգալի մասը ներկայում վերահսկվում է ընդդիմության կողմից: Միևնույն ժամանակ Դամասկոսի պաղեստինցիները նույնպես իրենց մասնակցությունն են ունենում թեժ պայքարին. նրանց մի մասը պաշտպանում է Սիրիայի գործող իշխանություններին, մյուս մասը` ապստամբներին: