Պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել են 6 դեղահաբ
08/01/2013 19:29

Պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել են 6 դեղահաբ

Հունվարի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնունքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել են 6 դեղահաբ