.jpg)
Հայտնի են Ռուսաստանում զոհված չորս հայերի անունները
Հայտնի են դարձել Ռուսաստանում վթարի հետևանքով զոհված չորս հայերի անունները: Ռուաստանում Հայաստանի դեսպանության տվյալներով «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ:
Նրանցից չորսը` Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արևշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արևշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) և Արևշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են: Ուղևորներից Լիանա Մայիսի Արևշատյանին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կմ-ին, բախվել են Hyundai Accent և «ՎԱԶ-2110» ավտոմեքենաները:
Նախորդող հրապարակում` Ռուսաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 4 քաղաքացի