Ժամը 17.00-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներ փակ են
08/01/2013 18:16

Ժամը 17.00-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներ փակ են

Հունվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱԻ նախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց: 

Ժամը 17.00-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներ փակ են