Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի
08/01/2013 15:25

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ մի քանի մանր տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք այժմ գտնվում են լուծման փուլում:

«Օդանավակայանի գործարկվելը, չգիտես ինչու, քաղաքական շահարակումների առարկա է դարձել, այդ պատճառով էլ կոնկրետ օր չեմ ուզում նշել, սակայն այժմ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, և մոտակա ժամանակահատվածում այն կգործարկվի»,- ասաց Դ. Բաբայանը: 

 

Ստեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի