.jpg)
Ս.Սուրենյանցը դատարան չի ներկայացել ոտքի ցավի պատճառով
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել: Քաղաքագետը և նրա պաշտպանը դատական նիստին չէին ներկայացել:
Ս.Սուրենյանցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չի ներկայացել դատական նիստին, քանի որ ոտքն է ցավել:
«Ես դատարան էի զանգել դեռ առավոտյան 10.30-ին և զգուշացրել, որ չեմ ներկայանա դատական նիստին: Ես և տուժողը արդեն համաձայնության ենք եկել, և մյուս դատական նիստին ես ու պաշտպանս կներկայանանք դատարան»,-ասաց նա:
Հարցին, իսկ իր և իր պաշտպանի միջև պայմանագիր կնքվել է, թե ոչ, Ս.Սուրենյանցը նշեց, որ դեռևս պայմանագիր չի կնքվել, քանի որ իր շահերի պաշտպանության ստանձնումը տոնական օրերի հետ է համընկել: «Իմ և պաշտպանիս միջև պայմանագրի կնքումը տեխնիկական հարց է, և շուտով մենք այն կկնքենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ քաղաքագետը մեղադրվում է այն բանի համար, որ խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ. Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 ՀՀ դրամ գումարին։
Նախորդող հրապարակումներ
Սուրեն Սուրենյանցի պաշտպան. Ես իրավունք չունեմ պաշտպանելու խաբեբայի շահերը
Ս.Սուրենյանցի պաշտպանը 1 շաբաթ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար