Հունվարի 1-7-ը «Հարավկովկասյան երկաթուղին» 7,5 հազար ուղևոր է փոխադրել
08/01/2013 18:08

Հունվարի 1-7-ը «Հարավկովկասյան երկաթուղին» 7,5 հազար ուղևոր է փոխադրել

Ամանորի տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 7,5 հազար ուղևոր է փոխադրել: 560 մարդ դարձել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևոր, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 7 հազար ուղևոր: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական բաժնից:

Աղբյուրի փոխանցմամբ, Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք: 

Հունվարի 1-7-ը «Հարավկովկասյան երկաթուղին» 7,5 հազար ուղևոր է փոխադրել